Արտաքին 5 տարի առաջ - 13:25 23-01-2021

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ «ՄԱՇԿԱՅԻՆ» ԵՐԵՔ ԱԽՏԱՆՇԱՆ

Բրիտանացի մաշկաբանները թվել են երեք ախտանշան, որոնք ի հայտ են գալիս մաշկի վրա և վկայում են կորոնավիրուսի մասին: Այս մասին գրում է Express-ը:

Նախ՝ կորոնավիրուսի պատճառով մաշկի վրա կարող է ցան հայտնվել: Դրանք կարող են ջրծաղիկի, եղնջատենդի նման բշտիկներ լինել, որոնք քոր են գալիս և շաբաթներ շարունակ չեն անցնում:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ցանը կարող է կորոնավիրուսի ավելի բնորոշ նշան լինել, քան բարձր ջերմությունն ու հազը»,- ասել է մաշկաբան Վերոնիկ Բատայը:

Երկրորդ՝ կորոնավիրուսով վարակված որոշ պացիենտների ձեռքերի և ոտքերի մաշկը կարծես ցրտահարված լինի: Մատների վրա կարմիր կամ մանուշակագույն ցավոտ ուռուցքներ են առաջանում, մաշկի վերին շերտը պոկվում է:

Երրորդ՝ վարակված լինելու մասին կարող են վկայել չոր և «թեփոտ», մանր ճաքերով շրթունքները: Նման ախտանշանն ի հայտ է գալիս կազդուրվելու ժամանակ:

Ավելի վաղ Յելի համալսարանի գիտնական Ակիկո Իվասակին բացահայտել էր կորոնավիրուսի ծանր ընթացքի նոր պատճառ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»