Սպորտ 5 տարի առաջ - 14:00 18-01-2021

ՄԵՍՍԻՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ Է ՍՏԱՑԵԼ

Լիոնել Մեսսին Բարսելոնայի կազմում անցկացրած 753 խաղերի ընթացքում առաջին կարմիր քարտը ստացել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում՝ Աթլետիկի դեմ պայքարում, որն ավարտվել է Բարսելոնայի պարտությամբ (2-3):

Հանդիպման գլխավոր մրցավարը արգենտինացուն կարմիր քարտ է ցույց տվել խաղի 120-րդ րոպեին՝ Աթլետիկի հարձակվող Ասյեր Վիլյալիբրեի գլխին հարվածելու համար։ Ընդ որում՝ մրցավարը կանգնեցրել է խաղը, դիտել տեսապատկերը, ապա նոր Մեսսիին հեռացրել մարզադաշտից:

Հիշեցնենք, որ Մեսսին Արգենտինայի կազմում մեկ անգամ ստացել է կարմիր քարտ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»