Արտաքին 18 րոպե առաջ - 14:29 27-11-2026

«123456» գաղտնաբառը՝ դեպի 11 հազար մարդու անձնական տվյալներ․ կիբեռհարձակում Դանիայում

Դանիայի ազգային ռեեստրից 11․000 մարդու անձնական տվյալների արտահոսքի հետ կապված կիբեռհարձակման համար ձերբակալվել է 18-ամյա մի տղամարդ։

Ինչպես գրում է Euronews-ը, այս մասին հայտարարել են իշխանությունները՝ ևս մի խոշոր տվյալների արտահոսքից երկու ամիս անց։

Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ թարմացրել և արդիականացրել են իրենց անվտանգության համակարգերը հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով հաքերները հասանելիություն էին ստացել 8.8 միլիոն մարդու տվյալներին։

Սակայն Թվային գործերի նախարարությունը հայտնել է, որ «Քաղաքացիական գրանցման համակարգի (ՔԳՀ) վարչակազմը հայտնաբերել է անվտանգության խախտման հետ կապված նոր միջադեպ»։

«Չարտոնված երրորդ կողմերը հասանելիություն են ստացել 11․000 մարդու ՔԳՀ տվյալներին», – նշվում է հայտարարությունում՝ հավելելով, որ խախտումը հայտնաբերվել է նոյեմբերի 23-ին։

Ենթադրյալ հաքերը պնդել է, որ մի քանի ժամում կարողացել է գտնել ռեեստր մուտք գործելու կետը՝ օգտագործելով դանիական փոքր ընկերության նախկին աշխատակցի հաշվառման տվյալները։ Հաքերի խոսքով՝ աշխատակցի գաղտնաբառը 123456 էր։

Գործակալությունը հիշեցնում է, որ վերջերս Եվրոպայում նկատվել է կիբեռհարձակումների աճ, մասնավորապես՝ սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա։

Ավելին, ամբողջ Եվրոպայում հաղորդվել է դպրոցներում և ինքնաթիռներում ռումբերի վերաբերյալ կեղծ ահազանգերի շարքի մասին, որը հնարավոր է՝ հիբրիդային պատերազմի արշավի մաս լինի։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
18:45 Գեղարքունիքում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է
22:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ