Մամուլ 2 ժամ առաջ - 07:05 27-11-2026

Սահմանները ռուսներից վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմանների պահպանության համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննարկումներ Սահմանապահ ծառայության վերափոխման շուրջ, ընդ որում՝ հարցը միայն ծառայության տեխնիկական կարողությունների զարգացումը չէ։ Խոսքը Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական ուժերին փոխանցելու, սահմանապահ համակարգի կառուցվածքը փոխելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Սահմանապահ ծառայության վերափոխման հարցով տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Այսինքն՝ քննարկմանը ներգրավված են եղել ոչ միայն սահմանապահ ծառայության անմիջական պատասխանատուները, այլև երկրի անվտանգության համակարգի առանցքային պաշտոնյաները։

Կառավարությունը տեղեկացրել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության կարողությունների հետագա զարգացումը, ֆիզիկական ենթակառուցվածքները, օպերատիվ կառավարումը և միջազգային փորձի կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին։

Սակայն «Ժողովուրդը» պարզել է, որ այս քննարկումների հիմքում շատ ավելի մեծ գործընթաց է՝ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու քաղաքականությունը։

Հատկանշական է, որ հենց երեկ՝ նոյեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է ռուս սահմանապահների ներկայության հարցին։

Նա հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ամբողջությամբ ստանձնի իր պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ռուս սահմանապահներին տարիներ շարունակ սահմաններին ծառայելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում