Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 09:58 23-11-2026

Նոր սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը

Իշխանության կողմից ներկայացված նոր սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը:

Ներկայացնում ենք նախաբանը.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»: