Օրակարգ Ներքին 47 րոպե առաջ - 16:00 21-11-2026

Շինհրապարակներում սարք ենք դնում, բայց Նուբարաշենի աղբանոցը չենք տեսնում. Լիլիթ Սահակյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։

Հաղորդաշարի շրջանակում Լիլիթ Սահակյանի հետ զրուցել ենք Երևանի շինարարությունների, կանաչ տարածքների հաշվին շինհրապարակների ստեղծման, տեսանելի փոշու նվազեցման, երթևեկության սահմանափակումների, խցանումների և օդի աղտոտման աղբյուրների մասին։

Լիլիթ Սահակյանը նշել է, որ իր պատուհանի դիմաց գործող շինհրապարակում իրականացվող միջոցառումները նշանակալիորեն նվազեցնում են տեսանելի փոշին, սակայն ընդգծել է, որ խոսքը հենց տեսանելի փոշու մասին է, քանի որ ինքը չափումներ չի արել։

Նրա խոսքով՝ եթե շինհրապարակը ստեղծվել է կանաչ տարածքի հաշվին, ապա ուզում է շինհրապարակը լվանան, չլվանան՝ մեկ է, բնության և օդի աղտոտման վրա ազդեցությունն արդեն կա։

Անդրադառնալով սահմանափակումներին՝ Սահակյանը նշել է, որ դա միջազգային ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է այն ժամանակ, երբ հասարակական տրանսպորտն աշխատում է ժամացույցի սլաքի ճշտությամբ, և դու գիտես՝ Ա կետից Բ կետ հանրային տրանսպորտում «ոչ նվաստացուցիչ պայմաններում» քանի րոպե կտևի, որպեսզի հասնես։

Նրա խոսքով՝ Երևան քաղաքում նման տրանսպորտային ցանց ունենալուց դեռ շատ հեռու ենք, ընտանիքներում արդեն կան երկու-երեք մեքենաներ, իսկ աշխարհն այդ ճանապարհն անցել է վաղուց և հասկացել, որ լուծումներից ոչ բոլորն են եղել արդյունավետ։

Սահակյանը նաև ընդգծել է, որ տրանսպորտն օդի աղտոտման կարևոր ու ակնհայտ աղբյուր է՝ ոչ միայն արտանետվող ծուխը, այլև ինքը՝ մեքենան, անվադողերն ու արգելակելը, իսկ խցանումները հանդիսանում են աղտոտման խթանիչ, քանի որ աղբյուրները կենտրոնանում են մի տեղում և անընդհատ առաջ ու արգելակում են։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Միլենա Դանիելյան

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
17:02 Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
18:05 Շարունակիր ինքդ. Փաշինյանը հակադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:47 Արցախում դարերով հայեր են բնակվել. այս փաստը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել. Արամ Վարդևանյան