Ներքին 9 ժամ առաջ - 11:10 04-11-2026

Կարեն Կարապետյանը՝ Նարեկ Կարապետյանի բնակարանի խուզարկության մասին

«Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, անդրադարձել է Նարեկ Կարապետյանի բնակարանում իրականացված խուզարկությանը։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ սկզբում Նարեկի տանն է եղել որպես հայր, իսկ այժմ Սամվել Կարապետյանի ընտանիքի կողքին է՝ որպես եղբայր։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ դժվար թե բնակարանից որևէ բան առգրաված լինեն, քանի որ, իր գնահատմամբ, այնտեղ առգրավելու բան չկար։