Երեք նավթատար լցանավեր Հորմուզի նեղուցում պայթել են ծովային ականների վրա: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
«Այսօր վաղ առավոտից մինչ հիմա երեք օրինախախտ նավթատար լցանավ, որոնք ընթանում էին Հորմուզի նեղուցում արգելված երթուղով, պայթել են ծովային ականների վրա»,- ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Իրանցի զինվորականների պնդմամբ՝ նավերի անձնակազմերն անջատել էին ռադիոտեղորոշիչ և նավիգացիոն սարքավորումները և փորձել էին անցնել նեղուցով՝ Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով:
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ վնասված տանկերները շարունակում են այրվել և դրեյֆում են Հորմուզի նեղուցի հարավային ափերի մոտ: Տուժածների և վնասների ծավալների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: