Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է:
Այս մասին իր ելույթի ժամանակ հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Որպեսզի հասկանաք՝ բերեմ մի օրինակ՝ ընտանիքի վրա: Պատկերացրեք՝ ՀՀ-ն մեծ ընտանիք է, ընտանիքը անցած տարի վաստակում է 100 հազար դրամ՝ ապրանք վաճառելով:
Այս տարի արդեն վաստակում է 92 հազար դրամ:
Այսինքն տարվա կտրվածքով մոտ 8 տոկոսով անկում է ապրել արտահանումը՝ ՀՀ-ից:
Գերատեսչության ղեկավարը նշեց, որ վերաարտահանումը իջել է: Եկե՛ք դա էլ նայենք: Ի՞նչ է դա: Գալիս է ՀՀ, ներմուծվում է, հետո արտահանվում: Եթե վերաարտահանումը իջել է, ներմուծումն էլ պետք է իջնի: Իսկ ինչպիսի՞ն է ներմուծման պատկերը՝ 9.5 տոկոս աճ:
ՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական դինամիկա, այսպիսի մեծ դեֆիցիտ չի եղել:
Ընտանիքը ավելի շատ գնում է և ավելի քիչ վաճառում, այսպիսի վատ ցուցանիշ չի եղել, գների աճն էլ 4.5-5 տոկոս է միջինում, կարող է ապրանք լինել, որ 20 տոկոս էլ լինի, բայց միջինացված բոլոր գների աճը 1 տարվա կտրվածքով 4.5-5 տոկոս է:
Ոչ մի արտադրություն, ոչ մի նոր բան չի ստեղծվում:
Այն պատմությունն է սովետական, որ ասում էին՝ Ջերմուկի գործարանով կապրենք. չենք ապրելու, ժողովո՛ւրդ: Մեզ տասնյակ, հարյուրավոր նոր արտադրություններ են պետք ու տնտեսկան մոդելի փոփոխություն», - ասաց Կարապետյանը: