Մամուլ 34 րոպե առաջ - 08:55 21-10-2026

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ Հրապարակ»․

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։

«Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին, իսկ 2023-ից առաջատարներից է։ Այս ընկերությանն է վստահվել Հայաստանում միջոցառումների մեծ մասի կազմակերպումը։ Օրինակ՝ 2022 թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար ստացել է 750 միլիոն դրամ։ 2020 թ. Ամանորի միջոցառումների համար Երեւանի քաղաքապետարանից` 137 միլիոն դրամ։ 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գալա համերգի համար ԱԳՆ-ից` 76 միլիոն դրամ։ 2018 թ. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համար ԱԳՆ-ից` եւս 54 միլիոն դրամ։

Ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն»-ը 2018-2026 թթ. պետական տարբեր մարմինների հետ կնքել է 50 պայմանագիր` 5.7 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Միայն այս տարի ընկերությունը վարչապետի աշխատակազմի հետ ծառայությունների մատուցման 1.7 մլրդ դրամի պայմանագիր է կնքել։ 2 պայմանագիր էլ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության հետ է կնքվել` 4 մլն դրամ արժեքով։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի հետ 2025-ին կնքած 4 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 771 մլն դրամ։

Պայմանագրերի մեծ մասը կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: 2023-2026 թթ. 25 պայմանագրից 17-ն առանց մրցույթի է կնքվել։ Նման պայմանագրերը, որպես կանոն, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Հավելենք նաեւ, որ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երեւանի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» «Ֆակտորի Փրոդաքշն»-ի տնօրեն Ռուդիկ Տեր-Գալստյանը պարգեւատրվել է Էրեբունի-Երեւան 2800-ամյակի հուշամեդալով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ