Մամուլ 3 տարի առաջ - 08:08 28-02-2023

ԱԺ-ին պատկանող մեքենաների վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 13.5 մլն դրամ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովին պատկանող 12 մեքենաները կվերանորոգվեն, որի համար պետբյուջեից հատկացվել է 13.5 մլն դրամ։ Մասնավորապես վերանորոգման կարիք ունեն ԱԺ-ին պատկանող «Տոյոտա land cruiser 200 4.6 GAS», «Տոյոտա Պռադո», «Yoyota hiace», 3 տարբեր թվերի արտադրության «Toyota Camry», «Nissan Centra», «Nissan Urvan», 2 հատ «Nissan X Trail»` 2008, 7՝ 2015 թվականների արտադրության, «Renalut Dokker» մակնիշի ավտոմեքենաներն ու մեկ հատ էլ 2007 թվականի արտադրության «Gazel»:

ԱԺ մեքենաների վերանորոգումն իրականացնելու է «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն, որը նաեւ Ոստիկանության եւ ՊՆ մատակարարներից է։ Այս ՍՊԸ-ն ժամանակին Հակոբյան եղբայրների համատեղ սեփականությունն էր․ Վերսանդիկ Հակոբյանի մահից հետո անցել է եղբոր՝ Հրայր Հակոբյանի տնօրինությանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո