Սլովակիայի առաջնության 10-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 1:1 հաշվով է ավարտել «Սկալիցայի» դեմ արտագնա հանդիպումը:
Յայա Տուրեի թիմի պատասխան գոլը 59-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը անցկացրել է 7 խաղ, դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: