Արտաքին 1 ժամ առաջ - 14:38 10-10-2026

Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ, իրանական կողմի տեսլականը հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Պուտինը Թուրքմենստանում գագաթնաժողովի շրջանակներում շփման ընթացքում երկու հանդիպում է անցկացրել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ Իրանի նախագահին տեղեկացրել է Թրամփի հետ նախատեսվող հեռախոսազրույցի մասին։
«Եվ այնուհետև արդեն Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ՝ Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի տեսլականը հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ», - ասել է Պեսկովը։

Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն առանձին հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, ինչպես նաև կայացել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին