«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մարզային մասնաճյուղերին հոկտեմբերի 10-ին կտրամադրվեն 25 նոր «Pickup» տեսակի մեքենա և երեք ավտոաշտարակ՝ վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։
«Առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։
Նոր տրանսպորտային միջոցներն ու մասնագիտացված տեխնիկան կծառայեն բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին»,– նշված է հաղորդագրության մեջ։