Ներքին 11 ամիս առաջ - 15:50 30-07-2025

ՀԷՑ-ը կադրային ջարդ է սկսում նաև մարզային մասնաճյուղերում

Oragir.News-ի տեղեկություններով` ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի 6 ցանցերում ևս կադրային ջարդ է սկսվելու։ Խոսքը «Գյումրի», «Անի», «Արթիկ», «Ախուրյան», «Աշոցք», «Ամասիա» ցանցերի մասին է։

Օրերս հայտնել էինք, որ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը ազատվել է աշխատանքից։

Մեր տեղեկություններով` այս պահին թիրախում Ամասիայի էլցանցն է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` ովքեր կհամագործակցեն նոր ղեկավարության հետ, կմնան և կշարունակեն աշխատել։

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից իրականացվել են հետևյալ կակդրային փոփոխությունները։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն է նշանակվել՝ Լևոն Օհանեսյանը։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել՝ Արմեն Շահնազարյանը։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել՝ Դավիթ Սարգսյանը։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել՝ Արման Սմբատյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ