Արտաքին 1 ամիս առաջ - 22:23 09-10-2026

ԱՄՆ-ն թույլ չի տա Թուրքիայի ու Հունաստանի հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունաստան կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել տեղի «Kathimerini» թերթին։ Ռուբիոն անդրադարձել է Հունաստանի ու Թուրքիայի լարվածությանը և նշել, որ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերներն են։

Ըստ Ռուբիոյի՝ դա լավ չի լինի ոչ մեկի համար, ո՛չ Հունաստանի, ո՛չ Թուրքիայի և ո՛չ էլ ԱՄՆ-ի համար:

«Այսպիսով, դրա մասին մտածելու փոխարեն, ես կասեի, որ մենք երբեք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Ես չեմ հավատում, որ (նման բան) տեղի կունենա»,- նշել է Ռուբիոն:

Նա նաև անդրադարձել է «F-35» կործանիչները Թուրքիային վաճառելու հարցին ու նշել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դա։ Ռուբիոն հայտնել է, որ Թուրքիան արդեն վճարել է դրա մի մասի համար, բայց ակնհայտ է, որ այս ինքնաթիռները դեռ երկար ժամանակ չեն մատակարարվի։ Ըստ նրա՝ 2 կործանիչի համար վճարումը կատարվել է, բայց կա նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրենք։

«Ավելին, ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքում կա մի դրույթ, որը սահմանում է շատ խիստ պայմաններ, ուստի ակնհայտ է, որ այս վաճառքը չի կարող տեղի ունենալ մինչև այդ պայմանները չբավարարվեն։ Այս իրավիճակի մասին հաղորդվել է նաև թուրքական կողմին։ Նրանք տեղյակ են դրա մասին, և կարծում եմ, որ լուծում են փնտրում»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ըստ Ռուբիոյի՝ հարցը կապված է «S-400» համակարգի հետ։ Հետևաբար, այս պահին խնդիրը չի լուծվել, և իրավական առումով ԱՄՆ-ն չի կարող իրականացնել մատակարարումը մինչև խնդիրը չլուծվի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը

Ձեզ գուցե հետաքրքրի