Արտաքին 1 ամիս առաջ - 21:49 09-10-2026

Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընն Անկարայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Էսադ Հասան Շեյբանիի հետ։

Կողմերը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունները և համատեղ համագործակցության ոլորտները, հարևան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցերը։

Նաև քննարկվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) լուծարումից հետո ինտեգրման գործընթացը և իրենց կողմից ահաբեկչական համարվող «Իսլամական պետության» (DEAŞ) դեմ պայքարում համակարգվածությանն առնչվող հարցերը։

Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայի հարավում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումներին, ինչպես նաև քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը