Ներքին Տեսանյութ 53 րոպե առաջ - 22:53 07-10-2026

Երեկ Շաքի մտան, վաղը զինված մեր տներն են մտնելու, որ սահմանը բացվի. սահմանամերձի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկում սահմանին հարակից բնակիչների շրջանում անվտանգության հարցը շարունակում է մտահոգիչ մնալ։ Գյուղի 58-ամյա բնակիչ Գևորգ Վարդանյանը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը և ասում է՝ Թուրքիայի հետ խաղաղ համակեցության վերաբերյալ խոստումներին չի հավատում։

Ախուրիկցի տղամարդը հուզմունքով է հիշում իր ընտանիքի անցած ճանապարհը՝ նշելով, որ ընտանիքի անդամներից մի քանիսը ժամանակին մազապուրծ են փախել թուրքերի ձեռքից։

«Երեկ Շաքի մտան, վաղը զինված մեր տներն են մտնելու, որ սահմանը բացվի։ Մի քանի տուն է մնացել, դրանք էլ կդատարկվեն։ Թուրքը մնում է թուրք, պետք չէ նրանց հավատալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գևորգ Վարդանյանը։

Արցախյան պատերազմների մասնակից 58-ամյա տղամարդը ներկայում հաշմանդամություն ունի․ նրա երկու ոտքերն ու ձեռքերը ամպուտացված են։

Նա ասում է՝ սահմանին ապրող մարդկանց համար անվտանգության հարցը պարզապես քաղաքական քննարկման թեմա չէ, այլ առօրյա կյանքի ու սեփական տան անվտանգությանը վերաբերող խնդիր։ Վարդանյանի խոսքով՝ գյուղում մարդիկ տարիներ շարունակ ապրել են սահմանամերձ բնակավայրին բնորոշ դժվարություններով, իսկ սահմանին տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում անմիջական ազդեցություն է ունենում իրենց կյանքի վրա։

Նա համոզված է, որ սահմանների բացման դեպքում Ախուրիկի նման սահմանամերձ գյուղերում բնակչության արտահոսքի վտանգը կարող է ավելի մեծանալ։

«Մի քանի տուն է մնացել, դրանք էլ կդատարկվեն»,- ասում է նա՝ մտահոգություն հայտնելով, որ գյուղի բնակչության նվազումը կարող է շարունակվել։

Ախուրիկը գտնվում է հայ-թուրքական սահմանին մոտ։ Գյուղի բնակիչների համար սահմանային իրավիճակն ու անվտանգության հարցերը տարիներ շարունակ առօրյա կյանքի կարևորագույն խնդիրներից են։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
08:51 ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար․ «Հրապարակ»
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
10:32 Շաքի գյուղում կատարվածը միայն գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է․ Ծառուկյան