Ներքին Հարցում Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 07-10-2026

Ազգային ժողովում քաշքշում են իրար, ծեծում. հարցում

Ազգային ժողովում տեղի ունեցող քննարկումներն ու պատգամավորների միջև վեճերը հանրության ուշադրության թիրախում են։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը ևս տարբեր արձագանքների ու քննարկումների է արժանացել։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հետևո՞ւմ են Ազգային ժողովի աշխատանքներին, նորմա՞լ են համարում խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, և իրենց կարծիքով՝ ո՞վ է սկսել միջադեպը։

Հարցվածներից մեկը պատասխանեց, որ Ազգային ժողովում պատգամավորները քաշքշում ու ծեծում են իրար, և դա ամոթ է․ «Ո՞վ է լսել, տեսել՝ այսպիսի բան»։

Պատասխան հնչեց նաև, որ նման բաները նորմալ համարել չի կարելի․ «Իրենք իրենց խայտառակում են»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց․ «Դե նորմալ է էլի, եթե ժողովուրդը իրենց այդքան վճար է տալիս։ Քիչ են ցուցադրում, ավելի շատ պետք է իրար ծեծեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։