«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես՝ Արարատի և Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել․ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։ Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը թերթին պատմեց, որ խնդիրը բիտումի՝ ժողովրդական լեզվով ասած` ձյութի դեֆիցիտն է։ Այն նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի` ասֆալտապատման հարցում։
--
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Նիկոլ Փաշինյանը հրահանգ է իջեցրել՝ քառօրյայի ընթացքում տաք պահել եկեղեցու թեման:
«Պետք եղավ՝ մեր կողմ անցած հոգևորականներին էլ հրավիրեք ԱԺ, թող ելույթ ունենան, ներսի սպիտակեղենը փռեն ԱԺ ամբիոնից»,- ասում են՝ հրահանգել է վերջինս թիմի ակտիվին»։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու ձեռքերին։ Երեկ նա բացակայում էր, եւ այդ դերը ստանձնել էին նորաթուխ պատգամավորներ Սուրեն Հովհաննիսյանն ու Փարաքարի նախկին կրիմինալ համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որոնք գլխավոր հարձակվողի` Վահե Ղալումյանի քավորությամբ փորձում էին շիկացնել իրավիճակը եւ բռունցքներով հարձակվել ու հարվածում էին ընդդիմադիրներին»։
--