Ներքին 42 րոպե առաջ - 15:25 04-10-2026

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին։

Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ նախարարն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցչները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Տեսանյութ: