Ուղիղ եթեր
Ավելին 55 րոպե առաջ - 11:09 22-09-2026

Ջերմաստիճանը կհասնի պատմական առավելագույնին ու կգերազանցի այն

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել սպասվող եղանակի մասին․

«Իրաքից եկող տաք օդային հոսքը կշարունակվի նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակում և զարգացման պիկին կհասնի սեպտեմբերի 23-24-ին: Այդ օրերին ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և արդեն սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքում կգրանցվի +33-+34 աստիճան տաքություն, որը այդ օրերի համար բավական բարձր է։

Մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններին կամ կգերազանցի այն։ Սեպտեմբերի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ նորմայից բարձր։

Սեպտեմբերի 23-27-ին Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, բացառությամբ Շիրակի, Լոռի և Տավուշի, որտեղ 22-ին, 25-27-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: