Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:38 20-10-2021

Bitcoin-ի գինը մոտեցել է բոլոր ժամանակների առավելագույնին

Բիթքոինի գինը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, մոտեցել է բոլոր ժամանակների առավելագույնին և հասել 64,453 դոլարի: Այդ են վկայում Coingecko-ի եւ Bloomberg-ի տվյալները:

Նշվում է, որ նախկին ռեկորդը` 64,804 դոլար, սահմանվել էր ապրիլի 14-ին: Հոկտեմբերի սկզբին բիթքոինը վերսկսել է իր աճը:

Ակտիվի գինը կտրուկ աճել է, քանի որ Նյու Յորքի ֆոնդային բորսայում հրապարակվել է բիթքոինի հետ կապված առաջին ինդեքսային ֆոնդը:

Սկզբում գնանշումն աճել է՝ թրեյդերների այն համոզման պատճառով, որ ամերիկյան կարգավորիչը կհամաձայնվի ֆյուչերսային ETF-ի հետ, սակայն բորսայում դրա թողարկմամբ գները հասել են ռեկորդային մակարդակի:

ProShares Bitcoin Strategy-ը վաճառվում է BITO տիտղոսի ներքո։ Հոկտեմբերի 19-ին գնանշումներն աճել են 4.9% -ով և կազմել 41,94 դոլար: Մոտավորապես 1 միլիարդ դոլար եկամուտով BITO-ն դարձել է երկրորդ խոշորագույն ֆոնդը բորսայում՝ BlackRock-ից հետո:

Ինչպես արդեն հաղորդվել էր, վեց ամսվա ընթացքում առաջին անգամ Bitcoin-ի արժեքը հասել է 59,892 դոլարի:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան