Սպորտ 5 տարի առաջ - 12:02 28-06-2021

Իրականում ես 111 գոլ եմ խփել, վստահ եմ՝ Ռոնալդուն այն կգերազանցի․ Ալի Դայեի

Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դայեին վստահ է, որ Յուվենտուսի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա գերազանցել ազգային թիմի կազմում խփած գոլերի քանակով իր սահմանած համաշխարհային ռեկորդը։

«Սպասում էի, որ Ռոնալդուն կգերազանցի իմ ռեկորդը։ Իրականում ես 111 գոլ եմ խփել, բայց դա արդեն նշանակություն չունի։ Ես վստահ եմ, որ իր խաղաոճի և մարզավիճակի շնորհիվ Կրիշտիանուն ավելի շատ գոլեր կխփի։ Ես համոզված եմ, որ նա արժանի է այդ ռեկորդին։ Երբ նման խաղացողը կրկնում է իմ ռեկորդը, ինձ համար դա հավասար է ևս մեկ ռեկորդի։ Դա մեծ պատիվ է ինձ համար»,- Դայեիի խոսքերն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք՝ Ռոնալդուն դուբլ ձևակրպեց խմբային փուլի՝ Ֆրանսիայի հետ խաղում (2-2)։ 11-մետրանոցից հեղինակած երկրորդ գոլը պորտուգալացու համար 109-րդն էր ազգային թիմի կազմում։ Այդ կերպ, Ռոնալդուն կրկնել էր համաշխարհային ռեկորդը, որը պատկանում էր իրանցի նախկին ֆուտբոլիստին։ Բելգիայի հետ երեկ կայացած խաղում Ռոնալդուն կարող էր նոր ռեկորդ սահմանել, եթե գոլի հեղինակ դառնար։ Պորտուգալիայի ընտրանին, սակայն, նվազագույն հաշվով պարտություն կրեց ու լքեց պայքարը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում