Արտաքին 1 ժամ առաջ - 23:30 21-09-2026

Հունգարիան մերժել է Ուկրաինայի հրավերը՝ միանալու «Կարպատյան ութնյակին»․ Մադյար

Հունգարիան մերժել է Ուկրաինայի հրավերը՝ միանալու «Կարպատյան ութնյակին»։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը հրավեր է ստացել Ուկրաինայից՝ միանալու այս ձևաչափին։ Սակայն Հունգարիան մերժել է հրավերը՝ հիմնավոր պատճառներով։

«Մեզ հրավիրեցին, և լավ պատճառներով մենք հրաժարվեցինք մասնակցել»,- նշել է նա, սակայն չի բացատրել, թե ինչու Հունգարիան չի մասնակցելու։