Արտաքին 4 տարի առաջ - 12:10 05-07-2022

Սի Ծինփինը մերժել է Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը. Yomiuri

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը՝ COVID-19 համավարակի պատճառով։ Այս մասին գրում է ճապոնական Yomiuri պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Նշվում է, որ ռուսական կողմից հրավերը եղել է 2022թ․-ի հունիսի 15-ին՝ Սիի ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Ի պատասխան՝ Չինաստանի նախագահն ասել է, որ հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով առաջիկայում դժվար կլինի Ռուսաստան այցելելը։ Հայտնի է, որ Չինաստանի առաջնորդը 2020թ․-ի հունվարի վերջից ոչ մի արտասահմանյան ուղևորություն չի կատարել։

Պարբերականը նաև կարծում է, որ Սի Ծինփինը փորձում է 2022թ․-ի աշնանը կայանաիք Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության համագումարի նախօրեին, երբ նա, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի երրորդ ժամկետով, կտրուկ քայլեր չձեռնարկել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։

Այցը Ռուսաստան կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ ճգնաժամի խորացման։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում