Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:25 17-09-2026

Հաշմանդամ մարդ եմ, մե պրոթեզի պատճառով կարգս իջեցրել են. ախուրյանցի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ախուրյանի բնակիչ, 64-ամյա Վահրամ Պիչոյանը հաշմանդամություն ունի, նրա ոտքը պրոթեզավորված է։ Տղամարդը պատմում է, որ նախկինում աշխատել է և կարողացել է հոգալ ընտանիքի կարիքները, սակայն 2020 թվականից առողջական խնդիրներ ունի։

Պիչոյանի խոսքով՝ վերջին շրջանում փոխվել է իր հաշմանդամության կարգը, ինչի հետևանքով նվազել է նաև ստացած նպաստի չափը։

«Հաշմանդամ մարդ եմ, մե պրոթեզի պատճառով կարգս իջեցրել են, նպաստս էլ են կտրել։ 46 հազար դրամով ապրել հնարավոր չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նա։

64-ամյա տղամարդը նշում է, որ ներկայիս նպաստի չափով դժվարանում է հոգալ առօրյա ծախսերը, հատկապես՝ հաշվի առնելով առողջական վիճակը։ Նրա խոսքով՝ նախկինում աշխատել է, սակայն առողջական խնդիրների պատճառով այժմ նույն հնարավորությունները չունի։

Պիչոյանը ցանկանում է, որ իր և նման իրավիճակում հայտնված մարդկանց խնդիրները պատկան մարմինների կողմից ուշադրության արժանանան։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի