Մամուլ 1 ամիս առաջ - 09:12 17-09-2026

Ինչի հաշվին է Սպիտակում տրանսպորտն անվճար դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 29-ին Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում եւս ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու։ ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է: Քարոզարշավը դեռ չսկսված՝ Սպիտակի համայնքապետ Նիկողոսյանը գործի է անցել` համայնքներում ներքաղաքային տրանսպորտն է անվճար դարձրել, կազմակերպել է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը, որի ամենաաշխույժ եւ ժպտերես մասնակիցը հենց ինքը` համայնքապետն է եղել:

Օրեր առաջ էլ Սպիտակի ավագանին համաձայնություն տվեց համայնքապետի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ 2027թ. հունվարի 1-ից Սպիտակի համայնքային ենթակայության մանկապարտեզները Սպիտակի քաղաքացիների համար կդառնան անվճար: Համայնքապետարանի պաշտոնական էջում գրված է, որ Քաջայր Նիկողոսյանի կողմից մանկապարտեզների ծառայությունն անվճար դարձնելու նախաձեռնությունը եղել է 2026 թվականի հունվարին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարում հնարավոր չէր փոխել ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, որոնք 2026 թվականի համար սահմանվել էին դեռեւս 2025 թ. տարեվերջին, ուստի դա հնարավոր կլինի անել 2027թ. հունվարի 1-ից։

Համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչի հաշվին է Սպիտակ քաղաքում քաղաքային տրանսպորտն անվճար դարձել, եւ երբվանից է բնակչությունն օգտվում անվճար տրանսպորտից։ «Անվճար տրանսպորտը գործում է օգոստոսի 1-ից՝ 1 քաղաքային եւ 20 գյուղական համայնքներում: Նախապես բյուջեով հաշվարկել էինք ծախսերը, մարտ ամսին մրցույթ հայտարարել` երթուղիներ ձեռք բերելու համար: Ասեմ, որ 2026 թվականի արտադրության երթուղայիններ ենք ձեռք բերել՝ համայնքային միջոցների հաշվին: Հունվարից էլ մանկապարտեզներն անվճար կլինեն»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ