Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:56 16-09-2026

Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստանի» անդամ Արեգա Հովսեփյանը դիմեց Նիկոկ Փաշինյանին՝ բարձրաձայնելով արցախցիների բնակապահովման խնդրի մասին:

Նա ասաց, որ բնակարան չունեցող արցախցիները ստիպված տեղափոխվում են Արցախի ներկայացուցչության շենք, որը Կառավարությունը պատրաստվում է խլել:

Փաշինյանն ի պատասխան նշել է, որ 800 միլիարդ հատկացում են անում, որ Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակապահովման հարցերը լուծեն. «Եթե ես հայ ժողովրդի հետ կապ չունեմ, ուրեմն դուք կրկնակի անգամ կապ չունեք հայ ժողովրդի հետ։ Ես սա ասում եմ՝ ընտրությունների արդյունքների վրա հիմնվելով։ Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին։ Հայաստանում ուրիշ մարդ չկա՞, որ տուն չունի։ Ինչպես դուք եք անվանում՝ ինչու Ղարաբաղի ներկայացուցչություն, թող ձեր տուն տեղափոխվեն»։

Արեգա Հովսեփյանը պատասխանել է, որ նման առաջարկ արել է. «Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել»:

Խոսելով Արցախի ներկայացուցչության շենքի մասին՝ Փաշինյանն ասել է, որ շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. «ՀՀ-ում 2 պետություն, 2 կառավարություն չի կարող լինել։ Չի կարող լինել Հայաստանում Ձեր նշած անունով (նկատի ունի Արցախի ներկայացուցչությունը, խմբ․) կառույց։ Էլի եմ ասում՝ ես որպես ՀՀ վարչապետ, պետության մեջ երկրորդ պետություն, երկրորդ կառավարություն կամ երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցնելու եմ»։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի