Մամուլ 1 ամիս առաջ - 07:29 16-09-2026

Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալու համար։ Այցն արդեն պաշտոնապես հաստատված է․ Հեսսենի երկրամասի խորհրդարանը հրապարակել է ոչ միայն մրցանակաբաշխության օրը, այլև Փաշինյանի՝ Գերմանիայում նախատեսված ամբողջ օրվա ծրագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին կլինի Վիսբադենում, որտեղ ժամը 11:00-ին տեղի կունենա Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը վարչապետին կհանձնի Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը, իսկ պարգևաբանական խոսքը կասի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Սերապ Գյուլերը։

Փաշինյանը, ըստ պաշտոնական ծրագրի, մրցանակաբաշխությունից առաջ՝ ժամը 10:45-ին, գրառում կկատարի Հեսսենի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նրա գերմանական այցը չի ավարտվի․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ նա կմասնակցի մի շարք այլ միջոցառումների։


Մասնավորապես, ժամը 13:30-ին Փաշինյանը հանդիպելու է Ֆրանկֆուրտի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16:00-ից 17:00-ն, այցելելու է Դարմշտադտի Fraunhofer LBF ինստիտուտ՝ ծանոթանալու ջրածնի ոլորտում իրականացվող հետազոտություններին։

Բայց ամենաուշագրավը, իհարկե, մրցանակն է։

Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է նրա՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։ Գերմանական կողմը որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում առանձնացնում է նաև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և ոչ բռնի քաղաքականության շեշտադրումը։

Մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո։ Այն 1994 թվականից շնորհվում է Albert-Osswald-Stiftung-ի կողմից՝ պատերազմների, բռնության ու հակամարտությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում ներդրում ունեցած անձանց։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են