Արտաքին 1 ամիս առաջ - 14:28 15-09-2026

Իրանի կոշտ պատասխանը՝ Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հակասական ազդանշաններ» է ուղարկում Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ, մինչդեռ Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել մինչև Իրանի պայմանները չբավարարվեն, հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։

«Ոչ մի բանակցություն, քանի դեռ չեն բավարարվել Իրանի պայմանները։ Վերջակե՛տ», - գրել է Ռեզաին X սոցիալական ցանցում։

Նա կոչ է արել չարձագանքել Թրամփի «հակասական ազդանշաններին», որոնք տատանվում են «ոչ մի բանակցությունից» մինչև «մենք պատրաստ ենք խոսել»։ «Նավթի և նեղուցների շուրջ խաղադրույքները փոխվել են։ Իրավիճակը փրկելու փորձերը չեն կանգնեցնի այն, ինչ տեղի է ունենում», - պնդել է Ռեզաին։

Իրանի իշխանությունները ցանկանում են համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի՝ Վաշինգտոնը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտնել էր TruthSocial ցանցում։

«Փլուզվող Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր, և ցանկանում է, որ այն հնարավորինս շուտ կնքվի։ Ես կորոշեմ՝ արդյոք Միացյալ Նահանգները կմասնակցի (այս գործընթացին)», - նշել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ պատրաստ կլինի Իրանի հետ բանակցել միայն այնպիսի գործարքի շուրջ, որը շահավետ կլինի Վաշինգտոնի համար։







Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի