Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:24 15-09-2026

Բա չարժի՞ Նիկոլ Փաշինյանի ոսկեձույլ արձանը դնել բոլոր քաղաքներում. Էդգար Ղազարյանը՝ թիմակցին

Բա չարժի՞ Նիկոլ Փաշինյանի ոսկեձույլ արձանը դնել բոլոր քաղաքներում:

Այս մասին ԱԺ-ում իր թիմակցին է ասել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով իր թիմակից Ռուբեն Մխիթարյանին:

«Ես ուզում եմ արձանագրել իրավունքի մեծ հուշարձանի փաստի մասին, որը ըստ էության այստեղ դահլիճում հնչեց: Քանի որ կա վարկած, որ իշխող խորհրդարանում խմբակցության ղեկավարը պարտավորություններ ունի քրեական հանցագործությունների բացահայտման համար, ես խնդրում եմ ՔՊ խմբակցության ղեկավար Տիկին Մանավազյանին՝ բացահայտել վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց հանցագործությունները՝ չհիասթափեցնելու համար խմբակցության քարտուղարին։

Իսկ ինչ վերաբերում է հարցիս, պարոն Մխիթարյան, այստեղ երեկ Ազգային ժողովի նախագահը մի անհանգստություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի արձանները ոսկուց չեն պատրաստված, այդ իմաստով ճիշտ է ասում, Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա Հայաստանում, դրանք ոսկուց չեն, շատ էժան նյութից են պատրաստված և գեղարվեստական արժեք էլ իրենցից չեն ներկայացնում, և թերևս դա է պատճառը, որ բազմիցս հարձակումների ու վանդալիզմի են ենթարկվել, նրանցից մեկը հիմա գտնվում է Իջևանի եկեղեցու բակում:

Պարոն Մխիթարյան, օրինակ դուք՝ որպես հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք կարծում, չարժի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի ոսկեձույլ արձանները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրվեն Հայաստանի տարբեր քաղաքներում»,- նշել է Ղազարյանը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի