Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարեց՝ Բելառուսը պետք է ներողություն խնդրի Հայաստանից։
Նա հիշեցրեց, թե ինչու է Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել խորհրդակցությունների։
«Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմն իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են, իսկ Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է։ Այո՛, այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն կլսենք, պա՞րզ է»,- նշեց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։