Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:42 14-09-2026

Հաջիևը մանիպուլյացիա է անում. Արցախի նախկին նախարարը պնդում է՝ ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել

Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից հայկական ձեռագիր մատյանների մակետների ցուցադրությունը «մանիպուլյացիա» է որակում:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարկ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

Արցախի նախկին պաշտոնյան, մինչդեռ, նշում է, որ որ Գանձասարի Մատենադարանը, որ Հայաստանի Մատենադարանի մասնաճյուղն էր, իր տնօրինության տակ գտնվող արժեքավոր գրքերը, նաև տպագիր այլ արժեքավոր գրքեր ապահով վայր էր տեղափոխել դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ցուցասրահում մնացել էին միայն մակետները, իսկ մշակութային արժեքները դուրս էին բերվել:

«Հաջիևի ցուցադրությունը հերթական մանիպուլյացիան է: Ինչ վերաբերում է դրանց վրա ծիծաղող դիվանագետներին, ապա նրանք շատ լավ հասկանում էին, շատ լավ գիտեին ինչ է տեղի ունեցել: Իրենց ուղղակի պետք էր հավատալ՝ հավատում են: Նույն Գրոնոն, մյուս դիվանագետները, այնտեղ կային նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագետներ: Իրենք տեղյակ չէ՞ին այդ խնդրի մասին, իհարկե շատ լավ տեղյակ էին: Ուղղակի այսօր պետք է այդ քաղաքականությունը վարել, վարում են»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի Մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի