Ներքին 1 ամիս առաջ - 14:28 14-09-2026

Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից. 30 տարվա հակամարտությունից հետո շատ բաներ սպասելի են. ՔՊ-ական պատգամավոր

Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից. 30 տարվա հակամարտությունից հետո շատ բաներ են սպասելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մենք անում ենք այն, ինչը խաղաղության օրակարգին նպաստում է, 30 տարվա հակամարտությունը բավականին ուժեղ իներցիա ունի, և այդ հակամարտության իներցիան կասեցնելը մեծ ջանքեր է պահանջում, մենք շատ ուշադիր պետք է լինենք, որպեսզի այդ իներցիոն մոտիվները կարողանանք կասեցնել:

Ինչ վերաբերվում է Հաջիևի տեսանյութին, պետք է ասեմ, որ կիսում եմ Ռուբեն Ռուբինյանի կարծիքը, այդ տեսանյութում արտահայտված կարծիքը հայկական ժառանգության հետ կապված նախ անհիմն է, և երկրորդը չի նպաստում խաղաղության օրակարգին: 30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են, ինչպես նաև նման հայտարարություններ՝ տհաճ, չնպաստող, լավն էլ, վատն էլ, լինելու են, և ամեն անգամ այսպես հուզվել և բերել ու սարքել թեմա պետք չէ»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ անդրադառնալով Գանձասարում Հաջիևի արած հայտարարությանը, շեշտել էր, որ դրանք խաղաղության խնամքի հրամայականի համատեքստում օգտակար չեն ու անհիմն են:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն