Արտաքին 1 ամիս առաջ - 11:01 14-09-2026

ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին

Ռուս օդաչուները ավիառումբերով և Խ-39 հրթիռներով խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների ժամանակավոր տեղակայման և կառավարման կետերը համապատասխանաբար Խարկովի մարզի Ֆեդորովկա և Սումիի մարզի Զեմլյանոյե բնակավայրերում։

Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական ավիացիայի անձնակազմերի մարտական աշխատանքի արդյունքում օբյեկտիվ վերահսկողության միջոցներով իրական ժամանակում արձանագրվել է տարածքային պաշտպանության 108-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացումը Ֆեդորովկայում և Ուկրաինայի 5-րդ սահմանապահ ջոկատի ԱԹՍ-ների կառավարման կետի հաջող խոցումը Սումիի մարզի Զեմլյանոյե բնակավայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ Ռուսաստանի ՌՕՈւ անձնակազմերը հարվածներ են հասցրել ՖԱԲ-500 ավիառումբերով՝ թռիչքի և ուղղորդման և համընդհանուր մոդուլներով, ինչպես նաև երկու ԼՄՈՒՌ Խ-39 ավիացիոն հրթիռներով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ