Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 14:33 13-09-2026

Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի

Ծագումով հայ ամերիկացի եղբայրները Գլենդելում այրվող ծերանոցից փրկել են վեց տարեցների՝ մտնելով շենք դեռևս մինչև հրշեջների ժամանումը։ Այս մասին գրում է New York Post-ը։

20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկը բնակվում են Մաունթըն սթրիթում գտնվող տարեցների հաստատության մոտակայքում։ Հրդեհը սկսվել է ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտ 16:45-ին։ Երբ Ալեքսը տեսել է դուրս վազող բուժքրոջը, որը օգնության էր կանչում, հասկացել է, որ ներսում մարդիկ են մնացել։

Սկզբում Նարեկը փորձել է կրակը մարել գուլպանով, սակայն բոցն արագորեն ուժգնացել է, իսկ օգնության կանչերը՝ ավելի բարձրացել։ Այդ ժամանակ եղբայրները որոշել են մտնել այրվող շենք։

Ալեքսը նշել է, որ ներսում եղել է ութ մարդ, այդ թվում՝ երկու բուժքույր։ Նրանք փորձում էին դուրս բերել տարեց բնակիչներին, սակայն ինքնուրույն չէին կարողանում հաղթահարել տարհանումը։

«Մտնում եմ մեծ սենյակ և տեսնում եմ այս բոլոր տարեցներին հատակին, ոմանք կաթետերներով էին։ Ոմանք վիրավոր էին, ոտքերին արյուն կար։ Մենք պարզապես բոլորին հերթով դուրս էինք բերում»,- KTLA հեռուստաալիքին պատմել է Ալեքսը։

Եղբայրներին օգնության են հասել ևս երկու հարևաններ։ Արդյունքում բոլոր վեց տարեցներին հաջողվել է դուրս բերել փողոց մինչև հրշեջների ժամանումը։ Ալեքսը պատմել է, որ վերջին մարդուն դուրս բերելուց անմիջապես հետո պայթյունի ձայն է լսել։

«Նայում էի շուրջս և տեսնում, թե ինչպես է բոցը բարձրանում ու շարժվում դեպի ինձ։ Փորձում էի բոլորին հնարավորինս արագ դուրս բերել։ Ամենուր ծուխ էր, որի պատճառով գրեթե ոչինչ չէի տեսնում»,- պատմել է Նարեկը։

Գլենդելի հրշեջ ծառայության պետը հայտնել է, որ պայթյունի պատճառը, հավանաբար, թթվածնի բալոնն է եղել, ինչից հետո շենքի մի մասը փլուզվել է։ Հրդեհի պատճառը դեռևս քննվում է։

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը մինչև այն կհասներ հարևան տներին։ Յոթ մարդ ստացել է թեթև վնասվածքներ։

Եղբայրներն իրենց արարքը բացատրել են տեղի ունեցողին բնական արձագանքով։
«Երբ տեսնում ես, որ մարդիկ օգնության կարիք ունեն, պարզապես ուզում ես օգնել նրանց։ Մենք նույնիսկ չէինք մտածում, թե ովքեր են նրանք։ Մեզ մոտ այստեղ շատ համախմբված համայնք է»,- ասել է Ալեքսը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի