Արտաքին 1 ամիս առաջ - 23:58 12-09-2026

Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդա

Ստորին Բավարիայում, Դանուբի ափին, մի կին հայտնաբերել է անսովոր գտածո՝ ավելի քան երկու մետր երկարությամբ անակոնդա, հայտնել է dpa-ն։

Օձը արևի տակ տաքանում էր Շտրաուբինգ Բոգեն շրջանի Կիրհրոտ քաղաքի մոտակայքում, հարավամերիկյան տեսակի բնական արեալից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

66-ամյա կինը օձին նկատել է զբոսանքի ժամանակ և անմիջապես հասկացել, որ դա տեղական տեսակ չէ։ «Օձն ավելի երկար էր, քան նրանք, որոնց մենք այստեղ հանդիպում ենք», — պատմել է նա ոստիկանությանը։

Տարածաշրջանում, մասնավորապես, ապրում են իժեր և էսկուլապյան սահնօձեր։ Այս ոչ թունավոր օձերը նույնպես կարող են հասնել զգալի չափերի․ էսկուլապյան սահնօձը կարող է հասնել մինչև երկու մետրի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ, ինչպես նաև սողունների մասնագետ։ Նա արագ պարզել է, որ հայտնաբերված օձը անակոնդա է՝ Հարավային Ամերիկայում բնակվող խոշոր օձ։

Կենդանին, ըստ ամենայնի, որոշ ժամանակ պահվել է գերության մեջ։ Բռնելու պահին անակոնդան դիմադրություն ցույց չի տվել։

Բավարիայում անակոնդա պահելը թույլատրվում է միայն խիստ պահանջների պահպանման դեպքում։ Խոշոր վիշապօձերը երկրամասի օրենսդրությամբ դասվում են «վայրի տեսակների վտանգավոր կենդանիների» շարքին։
Անակոնդաները կարող են հասնել մինչև ինը մետր երկարության և կշռել մինչև 200 կիլոգրամ։ Ավելի փոքր առանձնյակները հիմնականում սնվում են թռչուններով, որոնք արուների համար մնում են հիմնական որսը ողջ կյանքի ընթացքում։

Էգերը, աճելուն և սեռական հասունության հասնելուն զուգընթաց, անցնում են ավելի խոշոր որսի՝ ներառյալ կապիբարներ, երիտասարդ եղջերուներ, ինչպես նաև սողուններ, օրինակ՝ կայմաններ։
Անակոնդաները սպանում են որսին՝ սեղմելով այն մարմնի հզոր օղակներով, ապա ամբողջությամբ կուլ են տալիս։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ