Արտաքին 1 ամիս առաջ - 14:30 11-09-2026

Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստրը սկսել է ծառայությունը ռազմածովային ուժերում

Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստր Ամալիան սկսել է ծառայությունը Թագավորական ռազմածովային ուժերում՝ Defensity College ծրագրի շրջանակում, որն ուսանողներին թույլ է տալիս համատեղել ուսումը պաշտպանական գերատեսչությունում աշխատանքի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ այդ ծրագրի շրջանակներում նա աշխատել է Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում և ծառայություն է անցել Թագավորական ռազմաօդային ուժերում։ Բացի այդ, օգոստոսին արքայադուստր Ամալիան ավարտել է դաշտային պայմաններում ընդհանուր զինվորական պատրաստության խորացված դասընթացը։

2025 թ. սեպտեմբերի 30-ին NOS հեռուստաալիքը հաղորդել էր, որ արքայադուստր Ամալիան ծառայության է ընդունվել Նիդեռլանդների Թագավորության զինված ուժերում՝ սկսելով ուսումը պահեստայինների պատրաստության ծրագրով։ Նշվել է, որ գահաժառանգն ընդունվել է ուսուցման Թագավորական նավատորմում, ինչպես նաև ցամաքային և ռազմաօդային ուժերում՝ ստանալով ամենացածր զինվորական կոչումներ (համապատասխանաբար՝ 3-րդ դասի նավաստի և 3-րդ դասի զինվոր):

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ