Ներքին 1 ամիս առաջ - 09:53 11-09-2026

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր երկօրյա այց են սկսել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Գրում է Ազատությունը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցին մասնակցում է 58 երկիր և 9 միջազգային կազմակերպություն ներկայացնող շուրջ 150 հոգանոց պատվիրակություն։

Ըստ ադրբեջանական կողմի՝ դիվանագետներին ներկայացնելու են Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում իրականացվող շինարարական ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների ներկայիս վիճակն ու դրանց պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մինչդեռ ընդամենը օրեր առաջ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը։ 12-13-րդ դարերի խաչքարերով ու պատմական տապանաքարերով տարածքը հողին է հավասարեցվել, իսկ դրա մի մասով այժմ կոյուղատար է անցկացվում։

Այս տարվա ապրիլին «Ազատության» ձեռք բերած արբանյակային լուսանկարներն էլ հաստատել էին, որ Ստեփանակերտում քանդվել են Սուրբ Աստվածածնի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ադրբեջանի իշխանությունները երկու եկեղեցիների քանդումը հիմնավորել էին՝ դրանք անվանելով «օկուպացիայի խորհրդանիշներ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ