Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 23:26 10-09-2026

Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի գլխավորությամբ:

Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում երկու երկրների միջև ակտիվացած քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով փետրվարին կայացած ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վարշավա ու Լեհաստանի վարչապետի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին:

Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և ընդգծվել է հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Հայաստանի տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման համատեքստում Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները։

Զրուցակիցներն ընդգծել են համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պաշտպանության, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

ՀՀ–ԵՄ գործընկերության խորացման համատեքստում պետնախարար Բոսացկին վերահաստատել է Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու Լեհաստանի պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրագործման միջոցով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանը լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին բացման խոսքով են հանդես եկել նաև Լեհաստանի կառավարության կողմից Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացի շրջանականերում ՀՀ ԱԳՄԱ նախարարության համար կազմակերպված աշխատաժողովին՝ կարևորելով երկու երկրների գերատեսչությունների միջև փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրագործումը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի