Մամուլ 1 ամիս առաջ - 08:50 10-09-2026

Ընդդիմադիրները խորամանկ լուծում են գտել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերն ակտիվ քննարկումների մեջ են։ Սակայն լուրջ խնդիր է դարձել համայնքներում առաջադրվելու պատրաստակամ թեկնածուներ գտնելը։ Մարդիկ զգուշանում են, քանի որ Փաշինյանի վարչակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, եւ մարդիկ խուսափում են առաջադրվել, որ չթիրախավորվեն ու բերդում չհայտնվեն:

Մենք տեղեկացանք, որ ստեղծված իրավիճակից ելքը գտել են, այսպես կոչված, արմատական ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներով չառաջադրվելու մեջ։ Այլընտրանքային թեկնածուները հանդես կգան որպես անկախ թեկնածուներ` հնարավոր չեզոք կուսակցական ցուցակներով, սակայն ընդդիմությունը նրանց կաջակցի։

Նպատակն այն է, որ թեկնածուների անուններն ուղղակիորեն չկապվեն ընդդիմադիր կուսակցությունների հետ, եւ ապօրինությունների մեջ հմտացած իշխանությունները նրանց չթիրախավորեն: Սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը չեն շտապում հայտարարել առաջիկա ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի եւ թեկնածուների մասին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ