Ներքին Միտք 1 ամիս առաջ - 14:21 28-08-2026

«Իմնեմնիմիի» թիմի քաղաքական հետապնդումը դասագրքային օրինակ է, թե ինչպես են աշխատում «խորամանկ բռնաճնշումները». Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իմնեմնիմիի» թիմի քաղաքական հետապնդումը դասագրքային օրինակ է, թե ինչպես են աշխատում «խորամանկ բռնաճնշումները» (smart repressions)։

Նախ՝ ժամանակագրությունը...

2025թ. նոյեմբերի 7. յոթ ժամանոց պոդքաստ Սերժ Սարգսյանի հետ, որը հանրային զգալի ուշադրություն է գրավում ու մի քանի օրով դառնում է օրակարգային թեմա։

Հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը պոդքաստի վարողներին ուղղված անձնական վիրավորանքներով գրառում է անում։

Նույն օրը Վազգեն Սաղաթելյանը պատասխանում է Ալենին ֆեյսբուքյան գրառումով։
Նոյեմբերի 9-ին Ալենը ևս մեկ պատասխան գրառում է անում՝ նշելով, թե իբր չի արձագանքելու «կյանքում ոչնչի չհասած այդ երկու վարձու անհաջողակներին», այնուամենայնիվ շարունակում է վիրավորել, սպառնում է դատական հայցով։ Սպառնում է նաև Սերժ Սարգսյանին։

Հաջորդող օրերին տարբեր տրամաչափի ՔՊ-ականներ անդրադառնում են Իմնեմնիմիին, հարցազրույցին։
Նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված աածականները ներխուժում են Նարեկի և Վազգենի տները, ու ցուցադրական բռնությամբ ձերբակալում։

Դրանից հետո ամիսներ պահվում են բանտում, հետո տնային կալանքի տակ։ Այս հետապնդումն այն կարգի աչք ծակող էր, որ նույնիսկ եվրոպական կառույցներն են անդրադառնում և հարցում ուղարկում ՀՀ իշխանություններին, թե «Էս ի՞նչ եք անում, ազիզներ»։

Հիմա կհարցնեք. «Բա էս բռնաճնշումների խորամանկը ո՞րն էր։ Հալալ-զուլալ բռնաճնշումներ են, էլի»։
Ասեմ. այսօր, երբ Նարեկն ու Վազգենն այլևս կալանքի տակ չեն, իրենց միևնույն է արգելված է «Իմնեմնիմի» պոդքաստը վարելը։ Երկար-բարակ դատական նիստերից հետո թույլատրվել է միայն փակ պոդքաստ անել խիստ սահմանափակ լսարանի (Patreon համակարգի վճարովի բաժանորդների) համար։

Տեսե՛ք. երբ լրագրողը (հաղորդավարը, բլոգերը) բանտում է, աղմուկը կարող է դուրս գալ ՀՀ սահմաններից։ Երբ նույն մարդուն արգելված է բաց լսարանի հետ հաղորդակցվել, բայց նա բանտում չէ, նույն եվրոպական կառույցի համար դա Ճ-րդ կարևորության հարց է, քանի որ իր ձեռքին այլ երկրներում (օրինակ՝ Թուրքիայում) բանտարկված լրագրողների հարյուրավոր գործեր կան։

Չոր մնացորդը. Նարեկին ու Վազգենին այսօր արգելված է հաղորդում վարելը, բայց այդ կապակցությամբ նիկոլական ռեժիմի վրա որևէ ճնշում չկա։ Խնդիրը հասարակության ուշադրությունից դուրս է մնում նաև հաշվի առնելով քաղաքական և հասարակական շատ ավելի հայտնի գործիչների ընթացող հետապնդումները։

Ըստ էության «Իմնեմնիմին» գրաքննվել է, ընդ որում Նիկոլի ռեժիմի համար այդ գրաքննությունը քաղաքական որևէ ծախս այլևս չի ենթադրում։
Այսինքն՝ հալալ-զուլալ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան