Ներքին 55 րոպե առաջ - 23:22 09-09-2026

Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին սահմանափակումներ կլինեն

UCI Europe tour-ի միջազգային հեծանվավազքի մրցաշարն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Մեկնարկում է Tour of Armenia հեծանվավազքի առաջնությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, մրցաշարը միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին սեպտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում կլինեն մի շարք սահմանափակումներ։

Մրցաշարը սեպտեմբերի 10-ին կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, Ազատության փողոցով դեպի Սևան-Մարտունի-Գետափ Մ10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհ, որից հետո Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհով դեպի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ7 ավտոճանապարհ և Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ էլ տեղի է ունենալու այս երթուղու ավարտը:

Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք վերը թվարկված երթուղու տարածքում չկայանել մեքենաներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։