Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 51 րոպե առաջ - 20:17 09-09-2026

Կնոջս գրկեմ՝ կտաքանամ. քաղաքացին՝ գազի գնի թանկացման մասին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Գազի հնարավոր թանկացման շուրջ քննարկումներն ու դրա սոցիալական ազդեցության գնահատականները լայն արձագանք են գտել հանրության շրջանում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի այն հայտարարությանը, թե գազի գնի բարձրացումը «աշխարհի վերջը չէ», քաղաքացիները տարբեր կերպ են արձագանքում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում իշխանական պատգամավորի այդ մոտեցմանը և պատրաստ են արդյոք կոմունալ ծախսերի հնարավոր ավելացմանը։

Հարցման մասնակիցներից մի քանիսը կտրուկ դեմ արտահայտվեցին այդ հայտարարությանն՝ ընդգծելով, որ թանկացումն անմիջականորեն հարվածելու է քաղաքացիների գրպաններին:

«Աշխարհի վերջը չի, բայց ժողովրդի վերջն է»,- նշեց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ գազի թանկացմանը շղթայաբար հետևելու է մյուս ապրանքների ու ծառայությունների թանկացումը։

Քաղաքացիների մի մասն էլ, համամիտ լինելով պատգամավորի հետ, նշեց, որ հանուն պետության անկախության ու ապագայի պատրաստ է դիմանալ դժվարություններին։

«Մենք այն ցուրտ ու մութ տարիներն ենք հաղթահարել, սա էլ կհաղթահարենք։ Պատրաստ եմ մեր անկախության համար։ Մեզ դրանով վախեցնում են, բայց ի՞նչ է, գազի պատճառով մեր անկախությո՞ւնը կորցնենք»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ թոշակառու է և դժվարություններ կլինեն, բայց ինքը լավատես է. «Մի պալտոյի փոխարեն երկու պալտո կհագնենք, կնոջս հետ յոլա կգնանք, չենք նվնվա։ Հայը ուժեղ ազգ է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան