Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 14:33 09-09-2026

Թուլություն, փսխում, ջերմություն․ Բյուրեղավանի ջրի աղտոտման պատճառը դեռ պարզ չէ

Մերի Հակոբյան

Լրագրող

Բյուրեղավանում ծորակի ջրի աղտոտման նախորդ դեպքից հետո իրավիճակը ներկայումս կարգավորվել է, սակայն դեպքի պատճառը դեռևս հստակ պարզված չէ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բյուրեղավան համայնքի մամուլի խոսնակը։

Նրա խոսքով՝ այս պահին ջուրը մաքուր է, սակայն այն օգտագործելուց առաջ եռացնում են.

«Այսօր այդ ջուրը բացել եմ, ջուրը մաքուր է։ Ճիշտ է, ջուրը եռացնում ենք, հետո խմում, եռացնելուց հետո ենք օգտագործվում։ Ոչ ոք հստակ չի կարող ասել, ես մասնագետ չեմ և չեմ կարող վերլուծություն կատարել, որովհետև պատճառը դեռ պարզ չէ»:

Նրա խոսքով այս պահին քրեական գործ է հարուցված և այն ընթացքի մեջ է։

«Տուժողներ եղել են։ Այդ ջուրը խմելուց հետո մարդկանց մոտ եղել են փսխում, թուլություն, ջերմություն և այլ ախտանշաններ։ Այդ օրը կանչերը սովորականից ավելի շատ են եղել՝ շուրջ 27-ը: Իսկ շտապօգնություն դիմողների կանչերը հիմնականում այդ ախտանշաններով են եղել»,- ասաց համայնքի մամուլի խոսնակը։

Նա ընդգծեց, որ ջրի աղտոտման պատճառը վերջնականապես պարզելու համար անհրաժեշտ են համապատասխան լաբորատոր հետազոտությունների արդյունքները։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ