Ներքին Արտաքին 41 րոպե առաջ - 16:27 07-09-2026

Ռիգայում Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով

Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով:

Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: