Արտաքին 2 ամիս առաջ - 20:18 05-09-2026

Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․

«Հենց նոր զրուցեցինք ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ։ Նրանք այսօր արդեն սկսել են աշխատանքը ռուսական կողմի հետ։ Այս զրույցից հետո մենք պատրաստ ենք պահպանել բանակցային գործընթացում ներգրավված քաղաքների ուղղությամբ օդային հարվածներից հրաժարվելու ռեժիմը։

Այսուհետ և մինչև այս շաբաթ օրը օրվա ավարտը, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին, Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվային հարվածներ հասցնելուց և ակնկալում ենք, որ ռուսական կողմը նույն կերպ կվարվի Կիևի նկատմամբ։

Դիվանագիտական ուղղությամբ մեր գործողությունները նույնպես պետք է լինեն և կլինեն հարյուր տոկոսով ուժեղ ու արդյունավետ։ Վաղը Կիևում ամերիկյան թիմի մասնակցությամբ նախատեսված դիվանագիտական միջոցառումների ծրագիրն արդեն հաստատվել է։ Սպասում ենք Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին և պատրաստ ենք բովանդակալից քննարկման», – գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հրահանգել է կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ