Ներքին Տեսանյութ 13 րոպե առաջ - 21:04 04-09-2026

Իմ պատկերացրած բանակը. Մաս 1

Oragir.News-ը ներկայացնում է նոր հաղորդաշար՝ «Իմ պատկերացրած բանակը» խորագրով։

Հայաստանի անվտանգությանն ու բանակի ապագային վերաբերող կարևոր հարցերի շուրջ՝ անկեղծ և մասնագիտական զրույցներ։

Չորս պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը ներկայացնում է իր պատկերացումները Հայաստանի անվտանգության համակարգի, բանակի առջև ծառացած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին։

Ինչպիսի՞ բանակ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչպիսի՞ զինվոր, սպա և պահեստազորային պետք է պատրաստել։ Ի՞նչ պետք է փոխել բանակում՝ այն ավելի արդյունավետ, պատրաստված և անվտանգ դարձնելու համար։

Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ բանակ ենք մենք պատկերացնում Հայաստանի համար։ «Իմ պատկերացրած բանակը»․ բանակի մասին՝ զինվորի ու պատերազմի միջով անցած մարդու տեսանկյունից։

Մանրամասները՝ տեսանյութում։