Ներքին 2 ամիս առաջ - 19:03 03-09-2026

Ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը

Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել էր գործողություններ՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները:

Այսպես. վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի 24․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով հավի ֆիլեից, սպանդանոցային ծագման տեղական արտադրության խոզի մսից, «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի 25․06․26 թվականի արտադրության սաղմոնի ֆիլե ծխեցված և 08․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով իշխանի ֆիլե ապխտած արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ իշխանի ֆիլեն «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ հավի ֆիլեն՝ «ախտածին սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տրվել են տվյալ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց (արտադրված՝ 24․06․2026թ, պիտանիության ժամկետը՝ 4 օր), «Պանո» լոշիկ (արտադրված` 14․04․2026թ, պիտանիության ժամկետը՝ 7 օր), հաճարի ալյուր (արտադրված՝ 07․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 1 տարի) և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:

Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա, ինչպես նաև հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ վերահսկողոական միջոցառումներ են իրականացվել նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում, կատարվել են նմուշառումներ վերը նշված արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության. անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում